Հետևեք մեզ։

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն»․ shamshyan.com

23:21, 29 հունիս 2024
Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն»․ shamshyan.com

Երևանում կրակոցներ են հնչել․ ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից: Ոստիկաններն ու պարեկները, ժամանելով նշված շենքի վայր, մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր: Տարածքը սահմանազատել են, տեղեկությունը փոխանցել  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները հայտնել են, որ վիրավորը Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» է: Կայքի տեղեկություներով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է: