Հետևեք մեզ։

Գերմանիա-Դանիա հանդիպումը կայծակի պատճառով դադարեցվեց

23:54, 29 հունիս 2024
Գերմանիա-Դանիա հանդիպումը կայծակի պատճառով դադարեցվեց

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Գերմանիայի և Դանիայի հավաքականների միջև խաղը դադարեցվել է եղանակային անբարենպաստ պայմանների և ուժեղ կայծակի պատճառով:

Խաղն ընթանում է Դորտմունդում: Թիմերն արդեն լքել են խաղադաշտը: Դեռևս հայտնի չէ՝ հանդիպումը երբ կվերսկսվի: Հաշիվը 0։0 է։

Լրացում․ կարճ դադարից հետո հանդիպումը վերսկսվեց։