Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ժամանել է Մոսկվա․ այս մասին գրել է պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան Telegram-ի իր ալիքում։
«Քանյե Ուեսթն արդեն Մոսկվայում է: Սա գերծանրքաշային նորություն է: Հանգրվանել է մայրաքաղաքի հենց սրտում»,- գրել է Ռուդկովսկայան։
Նա նաև գրել է, որ մեգաաստղի համերգի տոմքերը կսպառվեին երեք օրում, ինչն էր լուրեր տարածելու առիթ է դարձել, թե Ուեսթը համերգ է տալու Մոսկվայում։
Ավելի ուշ RIA Novosti-ին հայտնել են համերգի վայրի տեղեկատվական կենտրոնից, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգը Լուժնիկիում չի նախատեսվում։