Հետևեք մեզ։

Աստղաձոր գյուղում մեքենաները կողաշրջվել են

16:44, 30 հունիս 2024
Աստղաձոր գյուղում մեքենաները կողաշրջվել են

Հունիսի 30-ին, ժամը 14:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ գյուղի Ազատամարտիկների փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Թ., ծնված 2005 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենային. ավտոմեքենաները կողաշրջվել են:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Դ. Թ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։