Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում մրցում էին F խմբում ընդգրկված Վրաստանի և Պորտուգալիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի հաղթանակով՝ 2։0։ Պորտուգալացի աստղ Ռոնալդուն փոխարինվել էր հանդիպման 65-րդ րոպեին։ Հանդիպման ավարտին հետաքրքիր դրվագ էր գրանցվել․ երկրպագուներից մեկը տրիբունայից ցատկել էր Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վրա: Նրան փրկել էին վերջինիս անձնական անվտանգության աշխատակիցները:
Hayastan.news-ը վրացական Rustavi2.ge-ից տեղեկացավ, որ Ռոնալդուի ուղղությամբ ցատկած երկրպագուն վրացի է, անչափահաս` 14 տարեկան Սաբա Չաչիբաիան է։
Նա զբաղվում է ֆուտբոլուվ և երազում է խաղալ Վրաստանի ազգային հավաքականում։ Ռոնալդուի ուղղությամբ լուսանկարվելու նպատակով ցատկել նախապես է պլանավորել, հասկացել է, թե որտեղից է անցնելու ֆուտբոլիստը, ծանոթ անձին ասել է, որ իրեն լուսանկարի Ռոնալդուի հետ։ Այդպես հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։
Տեսանյութը՝ Telegram-ում։