Հետևեք մեզ։

Եվրո-2024. Վրաստանը պարտվեց Իսպանիայի հավաքականին

23:33, 30 հունիս 2024
Եվրո-2024. Վրաստանը պարտվեց Իսպանիայի հավաքականին

Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում խաղում էր Վրաստանի հետ։ 4:1 հաշվով Իսպանիան հաղթեց Վրաստանի հավաքականին։

Չնայած խաղի մեկնարկին գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունն 90/10 էր` հօգուտ Իսպանիայի, սակայն վրացիների ճնշման տակ Լե Նորմանն ինքնագոլի հեղինակ դարձավ։  

Այնուհետև իսպանացիները չորս գնդակ ուղարկեցին Վրաստանի դարպասը։

Իսպանիան քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիայի հետ, որը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր Դանիային։