Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել

16:44, 20 ապրիլ 2023
Հովիկ Աղազարյանը Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնել
 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում հայտարարել է, որ նախաձեռնել  է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում  այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», - ասել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։

Միջադեպ էր գրանցվել նաև այսօր, երբ Թագուհի Թովմասյանը հրաժարվել էր հեռանալ ԱԺ ամբիոնի մոտից՝ հայտարարելով, որ քաղաքական ակցիա է իրականացնում։ Նրան միացել էին ընդդիմադիր գործընկերները, ինչից հետո ԱԺ անվտանգության աշխատակիցները նրանց հեռացրել էին դահլիճից։messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button