«Ընտանիքը խորհուրդ է տվել Բայդենին մասնակցել նախընտրական արշավին»։
Այս մասին հոդված է հրապարակվել «The Guardian» թերթում։
Հոդվածում նշվում է, որ Քեմփ Դեյվիդում կայացած հանդիպմանը քննարկվել է Ջո Բայդենի դեմ բանավեճերում ձախողումից հետո աճող քաղաքական ճնշումը։
«Ընտանիքի անդամները նրան խորհուրդ են տվել չնահանջել իր անհաջող ելույթների պատճառով իր վրա գործադրվող ճնշումների դիմաց, շարունակել իր մասնակցությունը ընտրություններին և ապացուցել Միացյալ Նահանգների ժողովրդին, որ կարող է այս պաշտոնում աշխատել ևս 4 տարի»,- ասվում է հոդվածում։