Հետևեք մեզ։

Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից․ ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանի մասին

11:31, 01 հուլիս 2024
Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից․ ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանի մասին

Ուզում եմ հատկապես գնահատել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում ժողովրդավարության տարածման տեսանկյունից։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Թվինը։

«Քաղաքացիական հասարակության խմբերը ապահովել են, որպեսզի օրենքի գերակայությունը կիրառելի լինի բոլորի հանդեպ։ 


Ձեր հանձնառությունը ժողովրդավարական ապագային՝ օրինակ է աշխարհի համար։ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին այս և այլ ոլորտներում։ Գալիք տարիներին մենք թարմացնելու ենք ռազմավարական երկխոսությունն ու դա դառնալու է ռազմավարական գործընկերություն։ Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կամրապնդի ՀՀ ինքնիշխանությունը։ Հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասել է դեսպանը։