Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր, այսօր Հայաստանի Հանրապետություն, որպես անկախ պետություն, չէինք ունենա, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մենք պետք է արձանագրենք նաև՝ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ, արդեն տեղի է ունեցել, ավարտվել է, մեզ այլևս պետք են ինստիտուցիոնալ լուծումներ»,- նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբեմն թվում է, որ այս կամ այն օրենքը, որոշումը փոխելով՝ կփոխվի իրականությունը, բայց դա բացարձակ այդպես չէ։
«Շատ օրենքներ փոխված են, բայց իրականությունը փոխված չէ, հետևաբար, իրականությունը փոխելու համար պետք է փոխել մտածողությունը, այլ դիտանկյունից նայել։ Երբեմն լինում է՝ ֆրուստրացիայի ես հանդիպում, քեզ պետք է հարց տաս՝ այս իրավիճակի հետ ոնց առնչվես։ Պետք է սթափ նայել, որ որքան էլ արագ գործես, ժամանակից արագ չես կարող գործել»,- նշեց նա։