Ես հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել մոտիկ այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Կներեք, եթե ես մտածեի, որ ՀՀ ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, տենց հայտրարություն չէի անի:
Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության հարցով ՀՀ-ում հանրաքվե անելու առաջարկներին։
«Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո: Խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որպեսզի իմանալ ժողովրդի կարծիքը՞։ Ես՝ որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել ՀՀ ժողովրդին, ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե անեն հանրաքվե, քարոզարշավի ընթացքում հնչելու են հարցեր, որոց պատասխանները ինքը չունի։
«Հիմա հանրաքվե անել, թե չանել, ինչումն է պրոբլեմը։ Եթե անում ենք հանրաքվե, անոելու ենք քարեոզարշավ, քաղաքացիները տալու են հարցեր՝ ԵՄ-ն ուզո՞ւմ է, պատրա՞ստ է։ Հիմա հարց. Եվրամիությունը որքանո՞վ է պատրաստ։ Ես այդ հարցի պատասխանը կարո՞ղ եմ այսօր տալ։ Ոչ, չեմ կարող տալ, քանի որ ԵՄ-ում էլ են ընթանում պրոցեսներ, մենք դրանք պետք է գնահատենք: ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները որոշակի հարցեր են բարձրացնում։ Մենք հնարավոր բարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ի հետ մերձենալու մեր քաղաքական կամքը»,- ասաց նա: