Հետևեք մեզ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է հրթիռակոծված Բելգորոդ և ցավակցություն հայտնել տեղի բնակիչներին

13:45, 01 հուլիս 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է հրթիռակոծված Բելգորոդ և ցավակցություն հայտնել տեղի բնակիչներին

Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի հրթիռի հետևանքով ավերված բնակելի շենքի տեսարանը, որտեղ մուտքն ամբողջությամբ փլուզվել էր, հասկանալի է դարձնում մարդկանց վշտի չափը։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բելգորոդում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վայր, որտեղ տասնյակ մարդկանց վիշտ կա, ոչ միայն նրանց, ովքեր տուժել են, այլեւ, կարծում եմ, դա հոգեբանական ազդեցություն ունի ամբողջ քաղաքի վրա։ Այստեղ մեկ զգացողություն պետք է ունենալ՝ ցսվակցություն և այս վշտի մասշտաբների գիտակցում և, բնականաբար, ցանկություն կա, որ սա արագ ավարտվի»,- ասել է նա լրագրողներին։

Մայիսի 12-ին Բելգորոդը և նրա շրջակայքը ենթարկվել են զանգվածային գնդակոծության։ Խոցված արկերից մեկի՝ «Տոչկա-Ու» հրթիռի բեկորները վնասել են Բելգորոդի Շչորսա փողոցի վրա գտնվող տասը հարկանի բնակելի շենքը, իսկ մուտքն ամբողջությամբ փլուզվել է։ 17 մարդ մահացել է։

Տեսանյութը՝ այստեղ։