«Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը խոսել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ձևավորված շարժման մասին։
«Ոչ թե մեկ հոգևորական է դուրս եկել իշխանությանափոխության և նույնիսկ իշխանազավթման, այլ բազմաթիվ այլ հոգևորականներ կամ եկեղեցականներ՝ ինչպես կուզենք, անվանենք։ Նա բազմիցս հայտարարել է, որ այս շարժումն ունի Կաթողիկոսի օրհնանքը, և մենք չենք լսել հերքում։ Շատ տրամաբանական շղթա է կառուցվում, որ այս ամենը ղեկավարվում է կաթողիկոսի և հոգևոր խորհրդի կողմից, ինչը վտանգավոր է հայոց պետականության համար։ Այսօրվա գործողությունները մեր ժողովրդի իմաստության շնորհիվ արժանացան իրենց գնահատականին։ Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչը ինձ համար, թող բան չթվա, բայց անձնապես ինձ համար ես կարող է նաև ուրախանամ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, դա այդպես է բոլոր պետություններում»,- ասել է Թորոսյանը: