Ի՞նչն է պատճառը, սիրելի իրավապաշտպաններ, որ մեր ու ձեր կողմից արված աշխատանքը չի արտահայտվում ՄԱԿ-ի կողմից ուղարկված պատվիրակության զեկույցներում, ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցներում: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր խոսքում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ի՞նչը այն չենք անում, էնպես չենք անում, որ չի հասնում այսպես կոչված իրավապաշտպան պատվիրակությունների հոգուն, սրտին, մտքին»,- ասաց նա:
Ստեփանյանը Արցախում տեղի ունեցածը որակում է ցեղասպանություն։
«Արձանագրեցինք, որ եղել է էթնիկ զտում, ես ասում եմ՝ ցեղասպանություն, բայց մենք ի վերջո պե՞տք է հասցեագրենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, և արդյո՞ք այս աշխատանքը դրան չպիտի միտված լինի, որ արդարության հաստատման ճանապարհին պահանջ պետք է ներկայացվի, որ այս մարդիկ պետք է վերադառնան իրենց տուն և պետք է ունենան այնտեղ ապրելու միջազգային երաշխիքներ»,- ասաց նա: