Հետևեք մեզ։

Համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա․ Ալիևը առաջարկ է արել

17:50, 01 հուլիս 2024
Համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա․ Ալիևը առաջարկ է արել

Բանակցային գործընթացում բավական արագ ենք շարժվում, կարծում եմ՝ խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը կարող ենք ավարտել մի քանի ամսից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Տեղեկացնեմ, որ օկուպացիայի ժամանակ միջնորդների պլանն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ։ Դրանք պետք է նախաստորագրվեին, ապա հաստատվեին: Մենք կարծում ենք, որ այդ տարբերակով կարող է լինել՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա աշխատել տեքստի վրա»։

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ «դա տեղի կունենա, եթե հայկական կողմը փոխի սահմանադրությունը»։