Այսօր մատուցվում է մեր հանրությանը այն, որ եթե մեր ձայնն ու գլուխը բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք, ապա պատժվելու ենք պատերազմով, որն էլ իր հերթին նույնացվում է պարտության հետ։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
«Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։
Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու է ավելին պոկելու, մինչև վերջնական ոչնչացում»,-ասաց նա։
Քաղաքագետը նաև զգուշացրեց․ «Որ պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը, շրջվի Սյունիքինը, բացվելու է Գեղարքունիքի էջը։
Այս ընթացքը կընթանա մինչև լիակատար ոչնչացում։ Պետք է այնպիսի իշխանություն, որը կսահմանի կարմիր գծեր ու երբ այդ գծերը սահմանված լինեն, գործընկերների պակաս չի զգացվի»։