Հետևեք մեզ։

Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

22:28, 01 հուլիս 2024
Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։