Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս մասին հայտարարել է Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում ելույթի ժամանակ։
«Կարծում եմ՝ առկա է հազվագյուտ հնարավորություն կյանքի կոչել խաղաղության համաձայնագիրը, որն ավարտին կհասցնի տասնամյակներ տևած հակամարտությունը և, հետևաբար, տարածաշրջանում հսկայական հնարավորություն կստեղծի տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, ինչպես նաև երկրները միմյանց հետ՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով կապելու համար։ Ադրբեջանը չափազանց կարևոր դեր է խաղում այս հարցում», - հայտարարել է նա:
Բլինկենը նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ համաձայնագրերին մոտեցնելու համար։
«Կարծում եմ, որ դա հնարավոր է և լիովին բխում է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի ժողովրդի շահերից»,- հավելել է Բլինկենը։