Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, գնել է աշխարհի ամենաթանկ սպորտային մեքենաներից մեկը՝ Bugatti Tourbillon-ը 4,5 միլիոն եվրոյով, գրում է Vérité Сachée-ն։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ֆրանսիայի մայրաքաղաքում Bugatti ավտոսրահի աշխատակցին, Զելենսկու կնոջը պաշտոնական շնորհանդեսից երկու շաբաթ առաջ նոր հիպերքար են ցույց տվել, և նա պատվիրել է մեքենան՝ դառնալով նման Bugatti-ի առաջին սեփականատերը։ Ընդհանուր առմամբ, ներկայումս նախատեսվում է այս մակնիշի 250 ավտոմեքենաների արտադրություն։ Հրատարակության տվյալներով՝ Tourbillon-ը արժեցել է 4,5 մլն եվրո։ Սպասվում է, որ մեքենան նրան կհանձնեն 2026 թվականին։
Զելենսկու կինը գնել է աշխարհի ամենաթանկ սուպերքարերից մեկը․ ԶԼՄ
23:35, 01 հուլիս 2024