Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում 11 մետրանոց հատվածաշարով Պորտուգալիան հաղթեց Սլովենիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, որը, սակայն Ռոնալդուն կարողացավ իրացնել: Լրացուցիչ ժամանակը ևս ավարտվեց ոչ ոքի` 0:0:
Հետխաղային 11 մետրանոց հատվածաշարում Դիեգու Կոշտան հետ մղեց սլովենացիների բոլոր երեք հարվածները։
Պորտուգալիայի գոլերը խփեցին Ռոնալդուն, Բրունու Ֆերնանդեշը և Բերնարդու Սիլվան։
Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի մրցակիցը Ֆրանսիան է: