«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից շատ դատախազներ խիստ սրտնեղած են դուրս եկել։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության կազմավորման 106-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի էր ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալները, Դատախազության կոլեգիայի անդամները, շատ դատախազներ եւ այլք:
Արդյունքում՝ դատախազներից ոմանք արժանացել են շնորհակալագրերի, իսկ ՀՀ մյուս դատախազներին էլ հանդիսավոր նիստի ավարտին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, տրվել են շնորհակալագրեր, պարգեւատրել են հուշանվեր-ժամացույցներով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, երկու դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան:
Արդյունքում՝ դատախազների զգալի մասը նեղսրտել է, թե ՀՀ անկախության օրը ՀՀ նախագահի հրամանով՝ քննչական կոմիտեի վարչության պետեր հայրենիքին մատուցած ծառայության համար պետական պարգեւի էին արժանացել, իսկ ահա մի դատախազի անգամ նախագահի հրամանով որեւէ նման պարգեւի չեն արժանացրել, ինչը, ըստ դատախազների ներքին խոսակցության, մտածելու տեղիք է տալիս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: