Հետևեք մեզ։

Ռոնալդուի մայրն արտասվել է Սլովենիայի դեմ խաղի ժամանակ (տեսանյութ)

10:55, 02 հուլիս 2024
Ռոնալդուի մայրն արտասվել է Սլովենիայի դեմ խաղի ժամանակ (տեսանյութ)

 Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակիչում Սլովենիայի դեմ խաղի (0:0, 3:0) ժամանակ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն արտասվել է։

Հանդիպման լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին պորտուգալացիները 11 մետրանոց վաստակեցին, սակայն Ռոնալդուն չկարողացավ դիպուկ իրացնել այն։ Այդ անհաջողությունից հետո նրա մայրը, որը ներկա էր հանդիպմանը չկարողացավ զսպել արցունքները։ Ռոնալդուն նույնպես արտասվեց իր վրիպումից հետո։

 

Տեսանյութը` Telegram-ում: