Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը.
«Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»: