Հետևեք մեզ։

Հայտնի են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների օրերը

11:35, 02 հուլիս 2024
Հայտնի են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների օրերը

Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում:

Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը եփվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրհնությամբ: