Հետևեք մեզ։

Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակներում․ ՔԿ

11:51, 02 հուլիս 2024
Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակներում․ ՔԿ

Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակներում։ Այս մասին ABCmedia-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ փետրվարին ձերբակալվել էր Սամվել Շահրամանյանի թիկնապահը, սակայն, օրեր անց ազատ էր արձակվել և նրան մեղադրանք չէր առաջադրվել:

Ավելի ուշ Արցախի նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ թմրանյութը հայտնաբերել են ոչ թե մեքենայում, այլ դրա տարածքում, ուստի մեղադրանքը անհիմն է։
 

Վերլուծական