«Նախ պետք է հանգստանամ. ինչ վերաբերում է ապագա թիմին, ապա ես, իմ ընտանիքը և գործակալը միասին որոշում կկայացնենք»,- ասել է Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին Վրաստան վերադառնալուց հետո։ Նա հիշեցրել է, որ «Վալենսիայի» հետ իր պայմանագիրն ավարտվում է երեք տարուց։
Ինչ վերաբերում է Եվրո-ում ելույթներին, Մամարդաշվիլին ասել է․«Այնքան վրացի երկրպագուներ եկան Եվրո-2024-ին, և այնքան վրացական դրոշներ ծածանվեցին, որ ես մտածեցի, որ Վրաստանում եմ՝ «Դինամո Արենայում»: Սա լավ մոտիվացիա է հաջորդ թիմային հանդիպումներում ավելին անել փորձելու համար։ Մենք նոր սերունդ ենք, և դեռ ոչինչ չի ավարտվել։ Ընդհակառակը, հիմա մենք սկսում ենք հաջողությունների հասնել ու դեռ ցանկանում ենք խաղալ մեծ մրցաշարերում։ Ուստի մենք ամեն ինչ կանենք Եվրոպայի և աշխարհի առաջնություններում կրկին հանդես գալու համար»։