Հետևեք մեզ։

Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են անվճար ծառայություններ

12:37, 02 հուլիս 2024
Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են անվճար ծառայություններ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ
«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։
 
Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
․Խաղահրապարակներ
․Հանդերձարաններ
․Ցնցուղարաններ
․Շվաքարաններ
 
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։
 
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
 
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա_միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը։