ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն քննարկում է նոյեմբերյան ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենին պաշտոնապես թեկնածու առաջադրելու հնարավորությունն հուլիսի կեսերին՝ նախքան օգոստոսին կայանալիք կուսակցության համագումարը, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
«Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բայդենի առաջադրման հնարավոր ամսաթիվը հուլիսի 21-ն է, երբ կկայանա Դեմոկրատական կուսակցության համագումարի մանդատային հանձնաժողովի հեռավար նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: