Հետևեք մեզ։

Ծնունդդ շնորհավոր, իմ կուռք. Արթուր Աբրահամը շնորհավորել է Մայք Թայսոնին և հայկական կոնյակ նվիրել (լուսանկարներ)

13:55, 02 հուլիս 2024
Ծնունդդ շնորհավոր, իմ կուռք. Արթուր Աբրահամը շնորհավորել է Մայք Թայսոնին և հայկական կոնյակ նվիրել (լուսանկարներ)
 Ծնունդդ շնորհավոր, իմ կուռք Մայք Թայսոն. Արթուր Աբրահամը շնորհավորել է լեգենդար բռնցքամարտիկի 58-ամյակը և կնոջ, որդու ու Թայսոնի հետ լուսանկարներ է հրապարակել։
 
«Իմ որդու՝ Գրիգորի և կնոջս՝ Լուսինեի հետ»,-լուսանկարները մեկնաբանել է Աբրահամը։ Հրապարակումից հայտնի է  դառնում, որ հունիսի 30-ին 58-ամյակը բոլորած Թայսոնին Աբրահամը հայկական կոնյակ է նվիրել։