Հետևեք մեզ։

«Հեքիաթն անիվների վրա» նախագիծը 12000 փոքրիկների հնարավորություն տվեց տեսնել սիրված հեքիաթների հերոսներին․ Ավինյան

13:55, 02 հուլիս 2024
«Հեքիաթն անիվների վրա» նախագիծը 12000 փոքրիկների հնարավորություն տվեց տեսնել սիրված հեքիաթների հերոսներին․ Ավինյան

Փոքրիկների համար ստեղծում ենք մշակութային լավագույն պայմաններ՝ ապահովելով նրանց լիարժեք զարգացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


««Հեքիաթն անիվների վրա» նախագիծը երևանյան 60 հասցեներում՝ բակերում ու այգիներում, շուրջ 12000 փոքրիկների հնարավորություն տվեց ինտերակտիվ ներկայացումների միջոցով տեսնել սիրված հեքիաթների հերոսներին ու լսել հեքիաթի ընթերցումներ:


«Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց իր երևանյան շրջագայությունը: Վերջին հեքիաթի ընթերցումը Թումանյանի այգում էր»,- գրել է նա։