Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ ապահովելու հարցը բերել էր բանակցային սեղան այն պահին, երբ դեռ Լաչինի միջանցքի հարց կար, երբ գոյություն ուներ Արցախ, արցախահայություն, եւ այնտեղ Ադրբեջանը հասկանում էր, որ ինքն այդ կապը պետք է տրամադրի:
Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Ուստի հայելային իրավիճակ ստեղծելու համար ինքը այդ խնդիրը բերել են սեղանի վրա էր դրել: Հիմա չկա Արցախ, չկա արցախահայություն, բայց այդ խնդիրը մանցել է սեղանի վրա: Այստեղ երբ դու սկսես հարցը դիտարկել, որ ես ի՞նչ կարող եմ անել, սա ԱՄՆ-ին է պետք, Ռուսաստանին է պետք, Թուրքիային է պետք, Իրանին է պետք, Չինաստանին ու Հնդկաստանին է պետք, դու ձեռքերդ կարող ես օդ բարձրացնես, բայց երբ սթափվես ու մտածես, որ խոսվում է քո տարածքով ինչ-որ մեկին ճանապարհ տալու մասին, որին պատճառ չկա: Ես չեմ չափազանցնում, եթե ես այսօր Հայաստանի ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ, այդ հարցը 5 րոպում օրակարգից կհանեմ: Ինձ կարո՞ղ ես մի պատճառ ասել, թե ինչու պետք է մենք այդ ճանապարհը տանք»,-ասաց նա:
Օսկանյանի խոսքով, Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է կորցրել պատերազմից հետո բանակցային օրակարգը փոխելու. «Այսօր էլ հնարավոր է բանակցային օրակարգը փոխել: Այսօր շատ ռեալ է օրակարգ բերել արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգայինն երաշխիքներով: Ուորլիքը վերջին հարցազրույցում ասաց, որ արցախահայության իրենց տներ վերադարձի հարցը պետք է բերվի խաղաղության պայմանագրի օրակարգը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։