«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ տարածքային պահանջները պետք է բացառվեն Հայաստանի Սահմանադրությունից»։ Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։
Նա նշել է, որ, «ըստ ամենայնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Զանգեզուրի միջանցքի բացումը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն կան ուժեր, որոնք խանգարում են դրան»։
«Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը զգուշավոր է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում. Բայց դրա ստորագրման համար անհրաժեշտ է կատարել մի քանի կետեր, որոնցից մեկն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացառումն է Հայաստանի Սահմանադրությունից։ Դա շատ կարեւոր է»,-ասել է նա։