Հետևեք մեզ։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի - Իտալիայի փողոցների խաչմերուկում

17:10, 02 հուլիս 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի - Իտալիայի փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի - Իտալիայի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:

Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում: