Քանի որ ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել այնպես, որ շատ մարդկանց հետ իրականում ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, չնայած ես ինքս շատ լավ կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, լեզու գտնել, բայց երբ, օրինակ, ստացվում է ինչ-որ իրավիճակ, երբ կոնկրետ հակասություն է առաջանում, օրինակ, չգիտեմ, ինչ-որ մեկին գործից հանել և տեղը դնել ուրիշ մարդ, դա իմ խղճին, ասենք, 100 տոկոսով հակասում է, և ես երբևիցե որևէ պաշտոն կամ աթոռով չեմ գնահատի ավելի շատ, քան թե իմ խղճի հետ ազնիվ լինելը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ինքն արդեն անուղղակի այս գործը կապել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի՝ մի քանի դրվագներով խնդրանքները չկատարելու հետ:
Դիտարկմանը, թե Ազգային անվտանգության ծառայությունը արդեն բացարձակ սուտ է որակել Քերոբյանի այդ հայտարարությանը, որ Աբազյանն ասել է՝ սրան հանի, սրան նշանակի, Վահան Քերոբյանը պատասխանում է․«Ես ցավում եմ դրա համար, բայց պարոն Աբազյանը կարող է իր հեռախոսը զննի և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում, եթե մոռացել է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։