Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների ղեկավարների հետ։ Ինչպես ճեպազրույցում ասել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ ՌԴ նախագահի ծրագիրը «ներառում է երկկողմանի շատ կարևոր շփումների մի ամբողջ շարք», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, հուլիսի 3-ին՝ արձանագրային իրադարձությունների մեկնարկից մեկ օր առաջ, բանակցություններ են ծրագրվում Ադրբեջանի, Մոնղոլիայի և Թուրքիայի, Չինաստանի նախագահների , ինչպես նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Երեկոյան նախատեսված ոչ պաշտոնական ընթրիքից քիչ առաջ գագաթնաժողովի մասնակիցները կհանդիպեն նաև Ղազախստանի նախագահի հետ։