Հետևեք մեզ։

Պետք է սպասել մինչև 2027թվականը. Մակրոնն` իր հրաժարականը պահանջող կնոջը

21:38, 20 ապրիլ 2023
Պետք է սպասել մինչև 2027թվականը. Մակրոնն` իր հրաժարականը պահանջող կնոջը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու` Ֆրանսիայում ծավալված զանգվածային բողոքի գործողությունների ֆոնին, որոնք սկիզբ են առել կենսաթոշակային տարիքի շեմը բարձրացնող նախագծի հրապարակումից ի վեր։

Օրենքի նախագիծը արդեն Մակրոնը ստորագրել է, որով նախատեսվում է կենսաթոշակի տարիքային շեմը 62֊ից դարձնել 64։

Մակրոնն այցելել է երկրի հարավում գտնվող Պերոլ համայնք, որտեղ մի կին նրա հրաժարականն պահանջել:

 

«Ես հրաժարական չեմ տալու: Պետք է սպասել մինչև 2027 թվականը»,- հայտարարել է Մակրոնը` նկատի ունենալով հաջորդ նախագահական ընտրությունների ժամկետը։