Հետևեք մեզ։

Տեղացած կարկուտի հետևանքով կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ shamshyan.com

19:40, 02 հուլիս 2024
Տեղացած կարկուտի հետևանքով կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ shamshyan.com

Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Ավագյանը «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենայով կանչի վայր մեկնելիս տեղացած կարկուտի հետևանքով Երևան-Սևան ավտոճանապարհի 42․5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և Լեռնանիստ գյուղի ցուցանակին։

Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։