Հետևեք մեզ։

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ բրոնզե մեդալակիր, Ջավադյանը՝ Եվրոպայի չեմպիոն

20:51, 02 հուլիս 2024
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Յուրիկ Հովեյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ բրոնզե մեդալակիր, Ջավադյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը։ 

Յուրիկ Հովեյանը (63կգ) դարձավ Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր՝ մեդալի համար մրցամարտում հաղթելով թուրք մրցակցին։ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Պապիկ Ջավադյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, գրում է Armsport.am-ը։

Գասպար Տերտերյանը (67 կգ) կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Հրայր Հովհաննիսյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Այսօր 97 կգ Արշակ Գեղամյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց գերմանացի մրցակցին։ 97 կգ Արշակ Գեղամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։ 77 կգ Հենրիկ Գևորգյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։