Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելուց հրաժարված թեկնածուների թիվը կազմել է 218։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։
Նրանք հանել են իրենց թեկնածությունները՝ հօգուտ ավելի ուժեղ թեկնածուների, որպեսզի կանխեն Ջորդան Բարդելի և Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության հաղթանակը։
Թեկնածուները պետք է հաստատեին իրենց հրաժարումը ընտրություններին հետագա մասնակցությունից մինչև հուլիսի 2-ի ժամը 18:00-ն: