Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:
Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։