Վերջին երկու տարին ամփոփելիս ունենք հստակ վիճակագրություն, թե ՊԵԿ-ը իր գործիքները կիրառելով որքան ստվեր է կրճատել, կոնկրետ թվային ցուցանիշով՝ որքան գումար է հավաքագրել։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Առաջին հինգ ամսվա տվյալներով՝ նվազ միջամտություն կիրառելով, թիրախային ստուգումներով ու օպերատիվ հետախուզական միջոցառումների կիրառմամբ՝ արդեն շուրջ 64 մլրդ դրամի գումար է վերականգնվել պետական բյուջե։ Ընդ որում, այդ ցուցանիշը շուրջ 20 մլրդ-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2023-ը 2022-ի նկատմամբ համեմատելիս ևս կրկին աճ է արձանագրվել։
Հարցին, թե եթե տարեցտարի ստվերը կրճատվում է, չպե՞տք է այնտեղից եկող գումարները ևս կրճատվեն, Բադասյանն ասաց․ «Չէ, մենք պլանավորված ցուցանիշներ ուննեք, ոչ թե ստվերն աճում է, այլ, օրինակ, մեր ՀՆԱ 3 տոկոսը ստվեր է։ Եթե մենք ավելի շատ ենք կրճատում, ապա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելանում են»։