Հետևեք մեզ։

Միկաուտաձեն չի ներկայացել Եվրո-2024-ին Վրաստանի հավաքականի մասնակցության առթիվ տոնակատարությանը․ նա հայտարարություն է տարածել

23:23, 02 հուլիս 2024
Միկաուտաձեն չի ներկայացել Եվրո-2024-ին Վրաստանի հավաքականի մասնակցության առթիվ տոնակատարությանը․ նա հայտարարություն է տարածել

Վրաստանի ազգային հավաքականի անդամ Ժորժ Միկաուտաձեն չի ներկայացել Եվրո-2024-ին Վրաստանի հավաքականի մասնակցության առթիվ  տոնակատարությանը։ Այս մասին վրացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում։

Միկաուտաձեն ներողություն է խնդրում «պաշտոնական պարտավորությունների» համար, որոնք թույլ չեն տվել հուլիսի 2-ի երեկոյան Թբիլիսիի Ազատության հրապարակում միանալ ազգային թիմին։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել, որ չկարողացաթիմի հետ տոնել Եվրոպայի առաջնությանը մասնակցությունը։ Պաշտոնական պարտականությունները խանգարեցին ինձ ներկայանալ և շնորհակալություն հայտնել:

Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ իմ սիրտն ու մտքերը ձեզ հետ են: Դուք՝ երկրպագուներդ, անխոնջ աջակցել եք մեզ։

Շուտով կրկին հանդիպելու հնարավորություն կունենանք։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն ողջ Վրաստանին»,- գրել է Միկաուտաձեն։