Հետևեք մեզ։

Նոյեմբերյան-Պտղավան ճանապարհին Mercedes-Benz մակնիշի մեքենա է այրվել (լուսանկարներ)

00:29, 03 հուլիս 2024
Նոյեմբերյան-Պտղավան ճանապարհին Mercedes-Benz մակնիշի մեքենա է այրվել (լուսանկարներ)

 

Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի  ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է ավտոմեքենան։