«Եթե Ռուսաստանը փորձի ընդլայնել ռազմաճակատը, Ուկրաինային թույլ կտան հրթիռային հարձակում իրականացնել ռուսական տարածքի վրա»։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Միաժամանակ նա նշել է, որ «ռուսական բանակը ներկայումս կորցնում է իր հարձակողական հնարավորությունները»։
«Վերջին օրերին մենք ականատես ենք լինում Ռուսաստանի դիրքերի ու հզորության կորստի Ուկրաինայի դեմ պատերազմում։ Մեր գլխավոր առաջնահերթությունը Ուկրաինային անհրաժեշտ զենք-զինամթերք տրամադրելն է և այդ զինատեսակների կենտրոնացումը այն տարածքներում, որտեղ վտանգն ավելի մեծ է։ Տվյալ դեպքում խոսքը Խարկովի մասին է։ Անցած շաբաթ այս մասին իր տեսակետն էր հայտնել նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Եթե Ռուսաստանը ցանկանա ընդլայնել իր առաջնագիծը, ապա Ուկրաինային թույլ կտան հարվածել այս երկրի տարածքին»,- ասել է նա։