Հետևեք մեզ։

Դաղստանում ժամանակավորապես արգելվել է նիքաբ կրելը

10:56, 03 հուլիս 2024
Դաղստանում ժամանակավորապես արգելվել է նիքաբ կրելը

Նիքաբ կրելը ժամանակավորապես արգելվել է Դաղստանում։ Այս մասին հայտնել է Դաղստանի փոխմուֆթի Աբդուլլա Սալիմովը։

Նրա խոսքով, հանրապետության տարածքում նիքաբը ժամանակավորապես արգելված է։

Մուֆթին հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է Հանրապետության կրոնների հարցերով ազգային քաղաքականության նախարարության խնդրանքով։

Սալիմովը նիքաբի ժամանակավոր արգելման պատճառը կապել է Դաղստանի բնակչության անվտանգությանը սպառնացող վտանգների առկայության հետ։