Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել: Զվարթնոց օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են՝ Utair ավիաընկերության ինքնաթիռը պետք է ժամաներ տեղական ժամանակով ժամը 08:50-ին, սակայն կժամանի 13:30-ին:
Ուրալի տրանսպորտային դատախազությունը տեղեկացնում է՝ պատճառը ավտոպիլոտի խափանումն է: