Հետևեք մեզ։

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

22:49, 20 ապրիլ 2023
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Մատվեիչևի՝  «ՌուսԱրմԻնֆո» հայկական լրատվական գործակալության եթերում արված հայտարարությունների կապակցությամբ։

 


Այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը։

 


Նշենք, որ  Մատվեիչևը «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը և Թուրքիան, դժգոհ լինելով նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը և փորձում են հայկական կողմին սադրել պատասխան գործողությունների։