Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին, որը նախատեսված է հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Հայկական կողմը հրավերն ընդունել է, Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի արտահայտել