Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) նամակ է ուղարկել Անգլիայի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին՝ խնդրելով բացատրել այն ժեստը, որը նա արել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի` Սլովակիայի հետ խաղում (2:1): Հիշեցնենք, որ այս խաղում խփած գոլից հետո ֆուտբոլիստը ձեռքը թափահարել էր աճուկի մոտ։ Կիսապաշտպանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Բելինգհեմը երեք օր ունի այս նամակին պատասխանելու համար։ Ընդգծվում է, որ անգլիացի ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կպնդի, որ նման ժեստով ոչ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել։
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղեկություն էր հայտնվել, որ էթիկայի և կարգապահության տեսուչը հետաքննություն կանցկացնի Բելինգհեմի կողմից պարկեշտ պահվածքի հիմնական կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ: