Հետևեք մեզ։

Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել. ՊՆ

12:11, 03 հուլիս 2024
Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել. ՊՆ

Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: